ՆՆարե Ոսկանյան

Շրջիկ առևտրի կետերի տուրքը կսահմանվի 50 հազար դրամ. Սիսակ Գաբրիելյան

Շրջիկ առևտրի կետերի տուրքը կսահմանվի 50 հազար դրամ. Սիսակ Գաբրիելյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, որ նախագծի նպատակը Երևանում շրջիկ առևտրի կետերի հետ հարաբերությունների կարգավորումն է:

«Այս պահին «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կա միայն ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես որ մարմինն է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ: Մասնավորապես, թե ինչ ապրանքներ կարող են վաճառել, ինչ պայմաններում, ինչ ծառայություններ կարող են մատուցել այդ շրջիկ կետերի միջոցով և որ ժամերին»,- ասել է Գաբրիելյանը:

Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, որն այս օրենքների փոփոխության արդյունքում կարող է հաստատել այն հիմնական վայրերը, որտեղ որոշակի ժամերի հնարավոր կլինի իրականացնել շրջիկ առևտուր: Նախատեսվում է, որ տեղական տուրք կսահմանվի 50 հազար դրամի չափով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում