Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

ՄՄարիամ Մխիթարյան

Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին

Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին

Երկուշաբթի Սերբիայի կառավարությունը խնդրել էր նախագահ Ալեքսանդր Վուչիչին լուծարել խորհրդարանը և նշանակել խորհրդարանի արտահերթ ընտրություն: Հաջորդ օրը Վուչիչը պետական ​​RTS հեռուստատեսությամբ հայտնել է, որ համաձայն է այդ առաջարկին, և չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել է հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:

Որոշումը կայացվել է գրեթե երկու տարի շարունակվող ուսանողական բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին: Պատճառը Նովի Սադում տեղի ունեցած ողբերգությունն է, որտեղ 2024 թվականի նոյեմբերին փլուզվել էր երկաթուղային կայարանի բետոնե ծածկը, և միջադեպի հետևանքով զոհվել էր 16 մարդ:

Զայրացած բնակիչները պահանջել էին, որ իշխանությունները հրապարակեն կայարանի վերակառուցման ամբողջական փաստաթղթերը, որոնք ավարտվել էին ողբերգությունից կարճ ժամանակ առաջ: Այնուհետև ցուցարարները պահանջել էին հետաքննություն անցկացնել ոչ միայն պատասխանատուների, այլև համապատասխան նախարարների գործունեության վերաբերյալ: Կարճ ժամանակ անց բողոքի ցույցերը տարածվել էին ամբողջ երկրում։

Ցուցարարներն Ալեքսանդր Վուչիչին, նախարարներին և իշխող կուսակցությանը մեղադրել էին լայնածավալ կոռուպցիայի համար: Նրանց հիմնական պահանջներն էին՝ նախագահի ու կառավարության հրաժարականը, ապա խորհրդարանի արտահերթ ընտրությունը։

Վուչիչը Սերբիայի նախագահն է 2017 թվականից, նրա երկրորդ և վերջին նախագահական ժամկետն ավարտվում է 2027 թվականին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում