ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՎՎարդուհի Հարությունյան

Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով

Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով

Ռուսաստանը վստահ է, որ կհաղթի Ուկրաինայի դեմ հակամարտությունում, հաղթանակը շատ մոտ է՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը պնդել է, որ ռուսական ուժերը հաջողություններ են գրանցում, այնուհանդերձ պատրաստ են Ուկրաինայի հետ խաղաղության, և դա, ըստ Պեսկովի, կախված է Կիևից:

«Ռուսաստանը ողջունում է այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը»,- շարունակել է ՌԴ նախագահի խոսնակը: Նրա խոսքով՝ Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն:

Ռուսաստանի արտգործնախարարն էլ վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ շփումները՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ամերիկյան կողմի դիրքորոշումը:

«Նախագահ Թրամփը և նրա թիմը ճանաչում են գետնին ստեղծված իրավիճակը: Մոսկվայում դա դրական արձագանք է առաջացնում»,- մանրամասնել է Սերգեյ Լավրովը: Նա հավելել է՝ նաև կա ընկալում, որ Կիևը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում