ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի

ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցություններից: Նրա խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայում և Կիևում քննարկել են ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները:

Զելենսկին նշել է, որ ամերիկյան կողմի ևս մեկ հիմնական նպատակներից է նպաստել Ռուսաստան-Ուկրաինա սառեցված բանակցությունների վերսկսմանը: Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերն այս տարի ևս հարձակվելու են ուկրաինական էներգետիկ համակարգի վրա:

Այնուհանդերձ, ըստ Զելենսկու, Վլադիմիր Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Դոնալդ Թրամփին և պատրաստ է քննարկել բանակցություններն առաջ մղելու գաղափարները։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մինչև հոկտեմբեր կարող են նորություններ լինել:

Սթիվ Ուիթքոֆն էլ հայտարարել է, որ բանակցություններում նշանակալի առաջընթաց կա, և մոտ ապագայում, հնարավոր է, Վաշինգտոնի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում