ԼԼուսինե Մուրադյան

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված 44-օրյա պատերազմի զոհերի թվի հետ:

 
«ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ: 

 

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ:
 
Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած թվի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ տեղի է ունեցել շփոթմունք։

 

Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում