ԷԷմմա Վարդանյան

Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային

Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային

Դպրոցից մեզ ծանոթ աշխարհի քարտեզները զգալիորեն աղավաղում են մայրցամաքների և երկրների իրական չափերը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

 
Դրանց վրա հյուսիսային լայնություններում գտնվող երկրները չափազանց մեծ են երևում, իսկ հասարակածային շրջանները՝ փոքր։ Օրինակ՝ Գրենլանդիան գրեթե Աֆրիկայի չափ է թվում, մինչդեռ իրականում Աֆրիկան մոտ 14 անգամ մեծ է։

 

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ «քարտեզը երբեք լիովին չեզոք չի լինում» և ժամանակն է վերականգնել «ճանաչողական արդարությունը»։

 

Ի՞նչ է փոխվում։

 

Ֆրանսիական դիվանագիտությունը պաշտոնապես անցնում է Էկերտ IV (Eckert IV) պրոյեկցիային։ Այս քարտեզներում Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը համեմատաբար ավելի փոքր կերևան, իսկ Աֆրիկան և Լատինական Ամերիկան՝ իրենց իրական տարածքային համամասնություններին շատ ավելի մոտ։

 

Միաժամանակ ՄԱԿ-ում ընդունվել է «Ուղղել քարտեզը» («Correct the Map») պատմական բանաձևը, որին աջակցել է 164 երկիր։ ՄԱԿ-ը անցնում է Equal Earth («Հավասար Երկիր») քարտեզագրական պրոյեկցիային։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում