ՄՄարիամ Մխիթարյան

Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը. YLE News

Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը. YLE News

Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանային 200 կիլոմետրանոց պատնեշը բաղկացած է մետաղական ցանկապատից, որն անցնում է ճանապարհի կողքին՝ հեռու անտառային գոտուց: Պատնեշի վրա տեղադրված են տեսախցիկներ, լույսեր ու բարձրախոսներ։

Շինարարությունը Ֆինլանդիային արժեցել է 356 միլիոն եվրո։ Սպասարկման ծախսերը, ենթադրաբար, կկազմեն տարեկան 1,5 միլիոն եվրո։ Ցանկապատն անցնում է երկրի 17 համայնքով՝ Լապլանդիայից մինչև Ֆիննական ծոցի ափ։ Այն անցնում է մոտավորապես 1000 սեփականատիրոջ հողերով, որոնց համար պետությունը նրանց վճարել է մոտավորապես 3 միլիոն եվրո ընդհանուր փոխհատուցում։

Արգելապատնեշի նպատակն է կանխել Ֆինլանդիա անօրինական մուտքն ու, այսպես կոչված, ուղղորդված միգրացիան, հաղորդում է YLE News-ը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում