ԿԿարմեն Ղուկասյան

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը, ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուն և ԱՄՆ դեսպանության այլ ներկայացուցիչներ միացել են Սասնաշենի բնակիչներին՝ հարգանքի տուրք մատուցելու 1958 թվականի սեպտեմբերի 2-ին Ներքին Սասնաշենի մերձակայքում խորհրդային ուժերի կողմից խոցված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմի զոհված 17 անդամների հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«1993 թ․ Ներքին Սասնաշենի բնակիչների աջակցությամբ քանդակագործ Մարտին Կակոսյանը հուշակոթող տեղադրեց և այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի համայնքի բնակիչները հիշատակի տուրք են մատուցում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներին։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կակոսյանին, նրա ընտանիքին և Սասնաշենի բնակիչներին՝ զոհված ամերիկացի զինծառայողների հիշատակը վառ պահելու և նրանց պատմությունը սերունդներին փոխանցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում