Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ

Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ

Եվրասիական տնտեսական միության ձևավորումը շուրջ երկու տասնամյակ տևած գործընթաց էր: Խորհրդային միության փլուզումից հետո հսկայական կայսրության կազմում գտնվող պետությունների համար տնտեսական կապերը պահպանելը կենսական կարևորություն էր: Որպես համագործակցության հարթակ` 1991 թվականին ձևավորվեց ԱՊՀ-ն:

Կառույցի արդյունավետությունը խիստ ցածր էր, ինչը ստիպում էր այլ ձևաչափեր փնտրել՝ նախևառաջ տնտեսական համագործակցությունը խթանելու համար: 1999-ին հետխորհրդային մի քանի պետություն Մաքսային միություն ձևավորեցին և Ազատ տնտեսական գոտի: Սակայն այս պարագայում նույնպես արդյունավետության հետ կապված ակնհայտ խնդիրներ կային: Մեկ տարի անց ձևավորվեց «Եվրազեսը», որի կազմում էին Բելառուսը, Ղազախստան, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: Հայաստանն այդ կառույցի դիտորդ անդամ դարձավ 2003-ին: Հաջորդ մի քանի տարիներին  համագործակցության այս հարթակներում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան:  

Ընթացակարգային և օրենսդրական անհրաժեշտ գործողություններից հետո 2011-ից Մաքսային միությունն սկսեց լիարժեք գործել, որոշում կայացվեց միության հենքի վրա նոր ձևաչափի՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին` որպես գործունեության մեկնարկ սահմանելով 2015 թվականը:

Ճանապարհը հեշտ չէր, բայց մեր երկիրն այն հաջողությամբ անցավ, նաև'  գործընկեր պետությունների աջակցության շնորհիվ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում