ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպական մի քանի երկիր փորձում է ազատվել անօրինական ներգաղթյալներից. Reuters

Եվրոպական մի քանի երկիր փորձում է ազատվել անօրինական ներգաղթյալներից. Reuters

Դանիան, Գերմանիան, Ավստրիան, Նիդերլանդները և Հունաստանը փորձում են ազատվել օրինական բնակության իրավունք չունեցող միգրանտներից՝ նրանց ուղարկելով Եվրամիության սահմաններից դուրս՝ միգրանտների հատուկ կենտրոն, հաղորդում է Reuters-ը։

ԵՄ հինգ երկիր պատրաստվում է ստեղծել առաջին նման կենտրոնը՝ համագործակցելով ԵՄ անդամ չհանդիսացող անանուն պետության հետ: Դեռևս չի բացահայտվում, թե հատկապես որ երկիրը կարող է գործընկեր դառնալ։

Նախագիծը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը հունիսին հաստատեց ԵՄ միգրացիոն քաղաքականության բարեփոխումը։ Նոր կանոնները նպատակ ունեն արագացնել արտաքսումները և թույլ տալ ԵՄ-ի սահմաններից դուրս ստեղծել միգրանտների պահման կենտրոններ։ Այնուամենայնիվ, նախաձեռնությունն առաջացրել է մարդու իրավունքների պաշտպանների մտահոգությունը։ Եվրոպայի խորհուրդը զգուշացրել է մարդու իրավունքների համար էական ռիսկերի մասին, այդ թվում՝ միգրանտների նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրանց կամայական կալանքի մասին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում