ՎՎարդուհի Հարությունյան

Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի

Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի

Իրանական ռիալի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնի․ ազատ շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը գերազանցել է 2,2 մլն ռիալը։ Մարտից ի վեր իրանական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 63%-ով։

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել է, որ երկիրը բավարար արտարժութային պահուստներ ունի, իսկ ԿԲ-ն պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար ուղղել շուկա՝ ռիալի փոխարժեքը կայունացնելու համար։

Միաժամանակ ռիալի շարունակական անկումն արդեն խորացնում է գնաճային ճնշումները՝ բարձրացնելով սննդամթերքի, դեղորայքի և ներմուծվող ապրանքների գները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում