ՌՌոզա Խաչատրյան

Լենա Նազարյանը՝ Երևանին նվիրաբերված աղբատար մեքենաների մասին

Լենա Նազարյանը՝ Երևանին նվիրաբերված աղբատար մեքենաների մասին

ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած Երևանին նվիրաբերված աղբատար մեքենաների և դրանց դիմաց ստացած շինթույլտվությունների թեմային։

Լենա Նազարյանը նախ հիշեցրել է, որ 2017-ին, երբ ինքը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ էին, դիմել էին «Երևան» հիմնադրամ և խնդրել տրամադրել իրենց նվիրատուների ցանկը, սակայն մերժվել էին։

«Մեզ մերժեցին, այդ տեղեկությունը չհրապարակեցին։ Մեր խնդիրն էր պարզել, թե արդյոք այդ նվիրատվությունները անշահախնդի՞ր էին արվել, և դրանց դիմաց ընկերությունները կամ անհատները չեն ստացել ինչ-որ արտոնություններ»,- նշել է Լենա Նազարյանը։

ԱԺ փոխխոսնակն ասել է, որ այն ժամանակ իրենք նույնիսկ չունեին տվյալներ, թե ովքեր են նվիրատվությունները կատարել, իսկ հիմա տեղեկատվությունը բաց է, և բոլորին հայտնի է, թե քաղաքապետարանին ովքե՛ր են նվիրել աղբատար մեքենաներ։

«Մենք կարող ենք համեմատել և վերլուծել, թե արդյոք այդ ընկերությունները կստանայի՞ն թույլտվություն, եթե նվեր չտային։ Կարծում եմ, որ, այո՛, այդ ընկերությունները կստանային թույլտվություն, ինչպես ստացել են այլ ընկերություններ՝ առանց նվերներ տալու, քանի որ նրանց պահանջը օրինական է եղել: Այնպես որ, կարծում եմ՝ ձեր բարձրացրած աղմուկը բացարձակ անտեղի է»,-  ասել է Լենա Նազարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում