ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի շուրջ 1000 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի շուրջ 1000 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը: Սեպտեմբերի 3-ին Բալաջարի կայարանից 989 տոննա դիզելային վառելիքով բեռնված 17 ցիստեռն է ուղարկվել Վրաստանի սահման, որտեղից Վրաստանով տարանցմամբ այն կտեղափոխվի Հայաստան:

Ադրբեջանից Հայաստան մինչ այժմ ներմուծվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա պրեմիում և ռեգուլյար դասի բենզին: 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Ադրբեջանով և Վրաստանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 55 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում