ՄՄարիամ Մխիթարյան

Պեկինը զսպվածության կոչ է արել՝ Ռուսաստանի օդային տարածքը փակելու՝ Կիևի սպառնալիքներից հետո

Պեկինը զսպվածության կոչ է արել՝ Ռուսաստանի օդային տարածքը փակելու՝ Կիևի սպառնալիքներից հետո

Չինաստանը կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին պահպանել զսպվածություն և աշխատել իրադրության արագ կարգավորման ուղղությամբ, հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից Ռուսաստանի օդային տարածքը փակելու սպառնալիքները։

«Երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միակ հնարավոր ելքն են։ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին պահպանել սառնասրտություն և զսպվածություն»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք չինական ավիաընկերությունները կշարունակեն օգտագործել Ռուսաստանի օդային տարածքը։

Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական երկինքը «փաստացի կփակվի»։ Նա զգուշացրել է, որ այն «կդառնա ոչ անվտանգ՝ անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով»: Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական կողմը համապատասխան տեղեկատվություն կփոխանցի միջազգային կազմակերպություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում