ՆՆարե Ոսկանյան

Մարությանը օրենք չի խախտել. Ալեն Սիմոնյան

Մարությանը օրենք չի խախտել. Ալեն Սիմոնյան

Երևան համայնքին որոշ ընկերությունների, անհատների կողմից աղբատար մեքենաների նվիրատվության գործընթացն ուսումնասիրելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը։

ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով հանձնաժողովի ստեղծման գաղափարին, նշել է, որ  քաղաքապետ Հայկ Մարությանը կատարել է իր գործառույթն ու  օրենսդրական առումով որևէ խախտում չի արել, այլ հարց  է, որ գուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն  ընդդիմությունը փորձում է շահարկել:

Անդրադառնալով շինթույլտվություններին՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ  բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել, և մեկը մյուսի հետ կապել նշանակում է աշխատել և ենթադրություններ անել հին տրամաբանության մեջ:

«Ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը կամ որևիցե մեկը կարող է «Կամազ»-ի դիմաց ինչ-որ մեկին ինչ-որ բան անել, ապա նույնիսկ այն մարդիկ, որոնք ենթադրել են՝ հին տրամաբանության մեջ են»,- ասել է Սիմոնյանը :

Սիմոնյանը գործընթացում որևէ գաղտնիության  տարր չի տեսնում, քանի որ  շնորհակալագրերը նախապես տպվել են, գրվել են անունները: Ըստ Սիմոնյանի՝ քննիչ  հանձնաժողովը շատ ավելի քաղաքական բնույթ է կրում և նա քաղաքական գնահատականի կարիք այս պահին չի տեսնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում