ՆՆարե Ոսկանյան

Միգրացիոն օրենսդրության մեջ խնդիրներ կան, բայց նախագիծը չի լուծում դրանք. Վարդանյան

Միգրացիոն օրենսդրության մեջ խնդիրներ կան, բայց նախագիծը չի լուծում դրանք. Վարդանյան

Խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում չընդունվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը քննարկելու հարցը: Որոշումը չընդունվեց 17 կողմ, 88 դեմ և 5 ձեռնպահ ձայներով:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ թեև որոշակի խնդիրներ կան միգրացիոն օրենսդրության մեջ, բայց նախագիծը դրանք չի լուծում: Հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում է մի գործ, որի արդյունքները կարող են որոշակի առումով ազդեցութուն ունենալ կամ առնչվել փախստականների մասին ՀՀ օրենսդրությանը: Վարդանյանի խոսքով՝  ՄԻԵԴ-ի դիրքորոշումն այս պահին հայտնի չէ, նաև հաշվի առնելով այն, որ գործադիրը և այլ գործընկերներ այդ հարցում առաջարկել են զերծ մնալ այս պահին որոշակի փոփոխություն կատարելուց՝ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Օրինագիծը 4 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ստացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

Նախագծով առաջարկվում էր քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ, առանց ձգձգման, ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններ և մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում