ՎՎարդան Հովսեփյան

Բաքվում Սերգեյ Լավրովը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Բաքվում Սերգեյ Լավրովը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

«Մոսկվան շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն. կարևոր է խուսափել հռետորաբանությունից»,- Բաքվում ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք շահագրգռված ենք, որ վստահության ամրապնդման միջոցների, մարդասիրական շփումների հաստատման մասին պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն:

Դրանք աստիճանաբար իրականանում են, և հուսով եմ, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև թույլ կտա արձանագրել այդ առաջընթացը»,- ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

Նախօրեին Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել էր Բաքու: Այսօր նախատեսված է նրա հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում