ՎՎարդուհի Հարությունյան

Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե

Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե

Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ էր Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների և սահմանափակումների խստացմանը և նախապես ծրագիր է մշակել։ 

Սեյեդ Ալի Մադանիզադեի խոսքով՝ կաբինետն ունի տնտեսական զարգացման երկամյա ծրագիր, որում հաշվի են առնված հնարավոր բոլոր խնդիրները: 

«Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ Վաշինգտոնը չի հասնի իր նպատակներին»,- շեշտել է պաշտոնյան։ 

Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ պատերազմն ազդել է արդյունաբերության, մասնավորապես՝ մետաղագործական ոլորտի վրա, սակայն երկրի կարողությունները, ըստ Մադանիզադեի, վերականգնվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում