ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են

Վերջին ժամերին ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Սումիի և Դնեպրոպետրովսկի շրջաններին: Կան վիրավորներ, վնասվել են մասնավոր տներ, վարչական շենքեր, գազատար և այլ ենթակառուցվածքներ։ Թիրախում են հայտնվել Կիևը, Զապորոժիեն և Խարկովը:

Նաև ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի միջազգային անցակետի գործունեությունը։ Սա վերջին մի քանի օրում արդեն երրորդ նման միջադեպն է:

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական շուրջ 150 ԱԹՍ: Ըստ տեղական իշխանության՝ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի տարածքում։ Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։

Բացի դրանից՝ հրդեհ է բռնկվել մասնավոր տներից մեկում, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ անցած շաբաթ ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանի տարածքում տուժել է ավելի քան 400 քաղաքացի, այդ թվում՝ 21 երեխա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում