ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանը շահագրգռված է Հորդանանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է Հորդանանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին:

Վարչապետը ողջունել է Հորդանանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և նշել, որ այն նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Հորդանանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետն առանձնակի կարևորել է տնտեսական կապերի խորացումն ու առանձին ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Այման Ալ Սաֆադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ունեցած արդյունավետ հանդիպումների արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի:

Փոխգործակցության խթանման համատեքստում զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, փոխշահավետ հարցերի առարկայական քննարկումը:

Նիկոլ Փաշինյանը և Այման Ալ Սաֆադին անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող թեմաների, կարևորել կայունության ու անվտանգության ապահովումը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը:    

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հորդանանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը և տարբեր միջազգային հարթակներում այն այդ համատեքստում ներկայացնելը:

Համաձայնելով վարչապետի դիտարկմանը՝ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կարևորել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում