Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ

ԳԳոհար Սարգսյան

Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի նշանակում, որ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը բացառվում է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Միացյալ նահանգները ցանկանում է տեսնել, թե ինչի կհանգեցնեն տնտեսական միջոցները։ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ այժմ Իրանը տնտեսական լուրջ խնդիրների է բախվում, և որ երկրում ինֆլյացիան հասել է 350 տոկոսի։ Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը՝ ասել է ԱՄՆ նախագահը և ավելացրել, որ Իրանը ուզում է համաձայնագիր կնքել, բայց, Թրամփի կարծիքով, իրանական կողմը դեռ պատրաստ չէ ճիշտ գործարքին։

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում