Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 քաղաքագետի նկատմամբ

ՏՏաթև Խաչատրյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ, և դա հաշվի առնելով՝ ուրախ չէ, որ Միացյալ Նահանգները իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, այդ վարժանքները ծախսատար են:

«Հանձնարարել եմ էականորեն կրճատել դրանք», - նշել է Թրամփը, հավելել՝ Հարավային Կորեան ավելի վաղ հրաժարվել է միանալ Իրանի ապամիջուկայնացման գործողությանը:

Այս ֆոնին Հարավային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ: Սեուլից կոչ են արել հրաժարվել փոխադարձ սպառնալիքների քաղաքականությունից: Սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ Փհենյանն այդքան էլ հետաքրքրված չէ Հարավային Կորեայի և Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմամբ, քանի որ ռազմական և այլ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Ռուսաստանի հետ:

Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում