ՔՔրիստինա Մկրտչյան

Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։ Նրանք անմիջապես սահմանազատել են տարածքը՝ կանխելով կրակի տարածումը։ Հրշեջ-փրկարարների ու պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։

 

«Քաղաքացու անվտանգության ապահովման հանձնառությամբ գործող փրկարարներն ու պարեկները ամեն օր պատասխանատու ծառայություն են իրականացնում՝ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր ահազանգի»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում