ՌՌոզա Խաչատրյան

Հարցի լուծումն առանց Արցախի անհնար է. Մնացականյան

Հարցի լուծումն առանց Արցախի անհնար է. Մնացականյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտգործնախարարն ասել է, որ Արցախի ներգրավումը բանակցային պրոցեսում պրակտիկ նշանակություն ունի գործընթացի համար, քանի որ հարցը հենց արցախցիներին է վերաբերում ։

«Այն, որ հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի, անհնար է, կարծում եմ` իրողություն է, որն ընդունվել է և արտահայտվել է տարբեր առիթներով, վերջինը եղավ ՌԴ արտգործնախարարի անունից։ Բայց նաև այնպես չէ, որ մյուս համանախագահողների համար սա նույն չափով ընկալելի չէ»,– ասել է Մնացականյանը։

Նախարարն անդրադրձել է նաև Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին: Դրանց աճի միտումները համարել է բանակցային գործընթացի կարևորագույն ու սկզբունքային հարցերից մեկը:

«Մենք դա անվանում ենք ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցառումներ, անկախ նրանից, թե ինչպես կկոչվեն` Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, թե որևէ այլ։ Այն, ինչ արտահայտվել է այնտեղ, եղել և մնում է օրակարգային և չի սահմանափակվում դրանով։ Բոլոր այն գործողությունները, որոնք բերում են էսկալացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար գերակայություն են»,– ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Մնացականյանը  նաև համոզմունք է հայտնել, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանը ցույց է տվել բանակցային գործընթացի նկատմամբ իր լրջությունն ու ակտիվությունը։


 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում