ՆՆարե Ոսկանյան

Աշոտ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով որպես վկա հարցաքննվել էր. Դավթյան

Աշոտ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով որպես վկա հարցաքննվել էր. Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով որպես վկա հարցաքննվել էր։ Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Աշոտ Կարապետյանի, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահը կապված լինի «Մարտի 1»-ի գործի հետ, Դավթյանը նշեց, որ քրեադատավարական լեզվով  դրանք կոչվում են վարկածներ, որոնք միշտ առաջադրվում են, և դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր գործողություններ կատարվում են։

«Մատնանշած անձանց մասով ես չունեմ գեթ մեկ փաստական տվյալ, որի վերաբերյալ ես անկեղծորեն կիսվեմ, և որն այդ վարկածի հաստատման օգտին կխոսի։ Ես հակված եմ բոլոր վարկածները ստուգելուն»,- նշեց Դավթյանը։

Հիշեցնենք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը մահացել էր Պյատիգորսկում՝ մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում