ՆՆարե Ոսկանյան

Միհրան Պողոսյանի արտահանձնումը շարունակելու ենք հիմնավորել. Դավթյան

Միհրան Պողոսյանի արտահանձնումը շարունակելու ենք հիմնավորել. Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերացմանը, նշեց՝ այն նոր չի վերացվել, քանի որ ամիսներ առաջ արդեն հրապարակվել էր, որ ստացել են արտահանձնման  մերժումը:  Գլխավոր դատախազի խոսքով՝ դեռևս շարունակվում են քննարկումները գործընկերների հետ: Նկատի ունենալով, որ քրեական գործը բավականին ակտիվ փուլում է, Դավթյանը չբացառեց, որ  նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ  կունենան այդ առումով և հանցանքի ծանրության առումով հույս ունեն, որ գործընկերները արդարացի մոտեցում կցուցաբերեն: 

«Նրա արտահանձնման խիստ անհրաժեշտությունը կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել: Գործընթացում կան որոշակի պրոցեսներ, որոնք պետություններն իրենք էլ հրապարակելու արգելք ունեն. խոսքը  ապաստանի մասին է: Միջազգային համապատասխան կոնվենցիաներն արգելում են ապաստան տված երկրին այդ փաստը հրապարակել: Փորձում ենք պատճառներն ավելի խորը հասկանալ»,- ասաց Դավթյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում