ՆՆարե Ոսկանյան

2019-ին պետական բյուջե է վերականգնվել 4 միլիարդից ավելի դրամ. ՀՔԾ պետ

2019-ին պետական բյուջե է վերականգնվել 4 միլիարդից ավելի դրամ. ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով այս տարի պետական բյուջե է վերականգնվել 4 միլիարդից ավելի դրամ: Այն 7 անգամ ավելի է, քան ՀՔԾ-ի 11 տարիների ընթացքում քննված գործերով վերականգնված ողջ գումարը՝ շուրջ 5 միլիոն դրամը: Այս մասին  հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:  

Նա ընդգծեց, որ դա միայն պետական բյուջե փոխանցված գումարն է, նաև բազմաթիվ ավելի թվով կալանք է դրվել քրեական գործերով անցնող անձանց անշարժ գույքի, հանցագործության սուբյեկտ հանդիսացած ակտիվների վրա, որոնց ընթացքը կլուծվի դատական ակտերով:

ՀՔԾ պետը ներկայացրեց 11 ամիսների ընթացքում քննված քրեական գործերի վիճակագրությունը, ըստ որի այս տարի ՀՔԾ վարույթում քննվել է 655 քրեական գործ, որոնցից 536-ի ընթացքը լուծվել է, իսկ 71-ը՝ 115 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Նույն ժամանակահատվածում ծառայության քննիչների կողմից նախապատրաստվել է 439 նյութ, հարուցվել՝ 261 քրեական գործ, ստացվել և քննարկվել 2544 դիմում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում