ՆՆարե Ոսկանյան

ՀՔԾ արդյունավետ գործունեության բոլոր պայմանները ստեղծված են. Փաշինյան

ՀՔԾ արդյունավետ գործունեության բոլոր պայմանները ստեղծված են. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվա, ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի իր ելույթում արձանագրեց, որ ՀՔԾ-ն այն մարմինն է, որ Հայաստանում քննում է բարձրաստիճան պաշտոնյաների թույլ տված իրավախախտումների դեպքերն ու հարուցված քրեական գործերը: ՀՔԾ-ն անկախ մարմին է, բայց այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստն ու մթնոլորտը, որն առկա է  երկրում:

Վարչապետն ընդգծեց՝ համոզված է, որ այսօր Հայաստանում ՀՔԾ-ի գործունեության, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցանքների հետաքննության համար ստեղծված են հնարավոր ամենալավ պայմանները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում