Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ

Էնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ

Էնդրյու Մյուրեյ Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը։ Նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը՝ փոխարինելով Քիր Սթարմերին։

Հուլիսի 20-ին Սթարմերը պաշտոնապես հրաժարական կտա, և թագավոր Չաrլզ III-ը Բըրնհեմին կխնդրի նոր կառավարություն կազմել:

Բըրնհեմը նախարարի պաշտոններ է զբաղեցրել վարչապետներ Թոնի Բլերի և Գորդոն Բրաունի կառավարություններում, ինչպես նաև երկու անգամ պայքարել է Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար. 2010 թ. նա զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ 2015-ին՝ երկրորդ տեղը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում