ՌՌոզա Խաչատրյան

Պետական գույքի կառավարման քաղաքականությունը փոփոխության ենթարկվեց

Պետական գույքի կառավարման քաղաքականությունը փոփոխության ենթարկվեց

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Պետական գույքի կառավարման ոլորտի հայեցակարգը, որով փոփոխվում է պետական գույքի կառավարման քաղաքականությունը։ Բարեփոխվում են պետական գույքի հաշվառման, մասնավորեցման, օտարման, օգտագործման ու սպասարկման և ծառայությունների մատուցման, պետական գույքի պահպանման և օգտագործման վերահսկման, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման դաշտը կանոնակարգող իրավական ակտերը։

Հայեցակարգում ներկայացված են առանձին ոլորտների բարեփոխումների 14 ուղղություններ՝ նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Ըստ նրա՝ այդ ուղղություններից են անշարժ գույքի էլեկտրոնային հաշվարկման բազայի մատչելիության ապահովումը և կիրառելիության մակարդակի բարձրացումը։

«2020-21 թթ. ընթացքում որոշակի աշխատանքների արդյունքում մի քանի գնահատական ունենք. պետական գույքի մասնավորեցումից և օտարումից մուտքերը գնահատել ենք, որ կլինեն նվազագույնը 48 միլիարդ դրամ։ Սա բավականին զգույշ գնահատական է, սակայն ակնկալում ենք, որ արդյունքները մեծ կլինեն»,- ասաց Վաչե Տերտերյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում