ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

Ամերիկյան ուժերը երրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում Իրանին: Թիրախովորվել են Բուշերում, Չաբահարում, Բանդար Աբբասում և այլ քաղաքներում գտնվող ռազմական օբյեկտներ: Ա

ՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ այդ կերպ Միացյալ նահանգները ցանկանում է թուլացնել քաղաքացիական նավերին հարվածներ հասցնելու Իրանի կարողությունը:

Իր հերթին Իրանը հայտարարել է, որ հարվածել է Հորդանանում և Բահրեյնում ամերիկյան ավիաբազաներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշել է որ ոչնչացվել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի ռադարը, ԱՄՆ 5-րդ նավատորմի օդային հսկողության ռադարը և Բահրեյնում վաղ նախազգուշացման ռադարային համակարգը։ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության տվյալով՝ իրանական հրթիռները Հորմուզի նեղուցում հարվածել են նաև «Մոմբասա» և «Ալ-Բահիա» տանկերներին: Հայտնի է մեկ զոգի, երեք վիրավորի մասին: Իրանում պնդում են, որ լցանավերը խախտել են նեղուցով անցնելու արգելքը, որը սահմանել էր Թեհրանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում