ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Ալիև

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից։ «Խոսքն անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին չէ, մենք միանշանակ դիտարկում ենք վերջնական հեռանալու հնարավորությունը»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն «խնդրել է չանել դա և գտնել իրավիճակը բարելավելու միջոց»։

Ալիևը կարծում է, որ արդեն երկու տարի է Ադրբեջանը Եվրոպայի խորհրդում ենթարկվում է «խտրականության», «Ադրբեջանին կողմնակալ են վերաբերվում», և Բաքվի դեմ ԵՄ-ի ներկայացրած պնդումներն «անհիմն» են։

Հունիսի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը լիագումար նիստում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «քննադատական ​​ձայների ճնշման» և քաղբանտարկյալների թվի զգալի աճի վերաբերյալ։ Վերջին տարիներին ընդունված օրենքները հանգեցրել են «անկախ լրագրության, իրական քաղաքական ընդդիմության, քաղաքացիական դաշտի և խոսքի ազատության ճնշման»,- հայտարարել են ԵԽԽՎ-ում:

Իր ելույթում Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն լիովին կարգավորել է հարաբերությունները Մոսկվայի հետ, որոնք կտրուկ վատթարացել էին 2024 թվականի դեկտեմբերի վերջին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանումից հետո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում