ՌՌոզա Խաչատրյան

Տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատվեց

Տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատվեց

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային  անվտանգության տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ նրա գործունեությունը համապատասխանեցնելով օրենքի պահանջներին: Մեթոդաբանությամբ ապահովում է տեսչական մարմնի ստուգումների նպատակաուղղումը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու տնտեսավարող սուբյեկտները։

Նախագիծը մշակել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Նախագծով կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող մարմնի մշակած՝ վերահսկողության ոլորտներում տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում