ԴԴավիթ Մուրադյան

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը։

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում