ԱԱրևիկ Աբելյան

ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի բարեփոխումներին. դեսպան

ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի  բարեփոխումներին. դեսպան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Մեծ նշանակություն տալով հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը: Փոխվարչապետը նաև նշել է, որ այս տարի տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության առաջին նիստը լուրջ քայլ էր երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգների Կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և մասնակցությանը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նա հավելել է, որ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ իրենք պատրաստ են օգնելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի Կառավարության սահմանած առաջնահերթություններից:

Հանդիպման ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները քննարկել են նաև հանրային կառավարման բարեփոխումների, բարձր տեխնոլոգիաների, արդարադատության ոլորտներին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադառնալով թվայնացման գործընթացներին՝ փոխվարչապետը նշել է, որ մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ճնշող մեծամասնությունը թվայնացնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում