Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Ասատրյան

Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան

Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան

Հակակոռուպցիոն քաղաքականությունը հիմա պետք է դառնա առավել սկզբունքային։ Ինչո՞ւ հիմա. որովհետև մենք նաև պետական կառավարման հատվածում շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումների հայեցակարգը այդ թվում ընդունվել է հանրության կողմից, որովհետև մենք կարողացանք հանրությանը ցույց տալ պատճառահետևանքային կապերը։

Մենք, պետական կառավարման համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով, կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին, որոնք կարող են արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, որը կարող է արտահայտվել թոշակների բարձրացման համակարգով, որը կարող է արտահայտվել անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ և այլն։

Մենք, իհարկե, հիմա առավել ևս հակակոռուպցիոն մեր քաղաքականությունները պետք է ռեստարտի ենթարկենք, թարմացնենք։

Մենք հիմա պետք է լուծենք ՏԻՄ ոլորտում խնդիրը, որովհետև մենք մեզ խաբում ենք։ Եթե ՏԻՄ-երը ինչ-ինչ պատճառով չեն համարձակվում այդ որոշումները կայացնել, ապա նորից պետք է դնել կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգեր։ Կառավարությունը պետք է դա անի։ Այնտեղ չեն կարողանում բարդույթները հաղթահարել։ Մենք պետք է օրենքով բանաձևը դնենք, ասենք՝ այսպես է աշխատում կատարողականի գնահատման համակարգը։ Ընդ որում՝ դա պետք է անել անհետաձգելիորեն։ Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027 թվականի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի»,- նշեց Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում