ՄՄարիամ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ղրղզստան

Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա  աշխատանքային այցով մեկնում է Ղրղզստան՝ մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այսօր նախատեսված  են կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեների նիստերը:

Նախատեսվում է ընդունել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ հայտարարություն: Ելույթով հանդես կգա ՀԱՊԿ գլխավոր քարուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Սպասվում է, որ ստորագրվելու է ՀԱՊԿ անդամ երկրների Հավաքական գործողությունների ծրագիրը, որը ենթադրում է ահաբեկչական սպառնալիքներին համատեղ հակազդելու գործողությունների կատարելագործում:

ՀԱՊԿ խորհուրդը քննարկելու է նաև կազմակերպության 2020 թ. բյուջեն: ՀԱՊԿ խորհրդի նիստում ընդհանուր առմամբ քննարկվելու է 17 հարց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում