ՎՎարդան Հովսեփյան

ԵԱՀԿ ԽՎ նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները

ԵԱՀԿ ԽՎ նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:

Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի համար կարևոր գործընկեր է ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում և նշել, որ այն լավ հարթակ է երկխոսության խթանման համար: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր հետևողական գործունեությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն ու տեսակետները:

Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին: Նա ողջունել է մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում, ընտրական գործընթացների կազմակերպման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման և այլ ուղղություններով: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը և ընդգծել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում