Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters

Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters

Իրանի բարձրագույն միացյալ ռազմական հրամանատարությունը ՝ Խաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբը, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը նավերի երթևեկության համար փակ կլինի՝ գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը:

Նշվում է, որ պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումներն են: Իրանական կողմի տվյալով՝ նեղուցի փակումը «առաջին քայլն է՝ ի պատասխան պարտավորությունների խախտման»: Թեհրանը նախազգուշացրել է, որ եթե «ագրեսիան շարունակվի, հետագա միջոցներ կձեռնարկվեն»:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չունի ապացույց, որ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում