ՆՆարե Ոսկանյան

Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցները բավարար են. ՀՔԾ պետ

Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցները բավարար են. ՀՔԾ պետ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու հարցին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ առաջարկելով սպասել 48 ժամ, մինչև նա կներկայանա:

ՀՔԾ պետը նշեց, որ չի ցանկանում ապացույցներին առանձին-առանձին անդրադառնալ, բայց այս պահին քննիչը համարել է, որ ապացույցները բավարար են Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար: 

ՀՔԾ պետը պարզաբանեց, որ անձը որպես մեղադրյալ ներգրավվում է, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունը: 

Սասուն Խաչատրյանն անդրադարձավ նաև Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործին: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և նրա պաշտպանի կողմից ներկայացված բոլոր բժշկական փաստաթղթերը տրամադրվել են փորձագետին: Փորձագետն, ըստ նրա, եկել է այն եզրակացության, որ նշված հիվանդության առկայության պայմաններում նա կարող է բուժումը նաև Հայաստանում շարունակել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում