Ռուսաստանը կանոնավոր զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինային՝ ի պատասխան Կիևի հարձակումների. Լավրով

Ռուսաստանը կանոնավոր զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինային՝ ի պատասխան Կիևի հարձակումների. Լավրով

Ռուսաստանը կանոնավոր զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինայի թիրախներին՝ ի պատասխան Կիևի հարձակումների՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը:

«Կիևի գործողություններին ի պատասխան միայն բառերը բավարար չեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը՝ մեկնաբանելով Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն էլ նշել է, որ Ռուսաստանը վճռականորեն և կործանարար կերպով կպատասխանի ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի ագրեսիային ռուսական ցանկացած տարածաշրջանում:

«Ոչ ոք չպետք է որևէ կասկած ունենա. մեր կողմի պատասխանն այս խելահեղ արկածախնդրության նախաձեռնողների համար վճռական և կործանարար կլինի»,- ասել է Մարիա Զախարովան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում