ՆՆարե Ոսկանյան

Հայ-ամերիկյան բարեկամական խումբը պայմանավորվածություն է ձեռք բերել. Մակունց

Հայ-ամերիկյան բարեկամական խումբը պայմանավորվածություն է ձեռք բերել. Մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցած հայ օրենսդիրների տարբեր ձևաչափերով հանդիպումներին, ընդգծեց՝  նպատակը ոչ միայն Սենատում և Ներկայացուցիչների պալատում ուղիղ կերպով գործընկերների հետ կապ հաստատելն էր: Եղել են հանդիպումներ ոչ միայն կոնգրեսականների, այլ նաև փորձագետների հետ: 

Հայ-ամերիկյան բարեկամական խմբի հիմնական շեշտադրումը հարաբերություններն ինստիտուցիոնալ մակարդակ բարձրացնելն էր: Առաջարկվել է Հայաստանին աջակցող որոշակի ակտի ընդունում: Լիլիթ Մակունցը նշեց՝ գաղափարն այն է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն խորհրդարանական հարթակում ունենան մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման և այլ ոլորտներում ակտի տեսքով ամրագրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում