ՆՆարե Ոսկանյան

Նախկին իշխանությունը հեղափոխության պատճառների վերլուծություն չի կատարել. Մակունց

Նախկին իշխանությունը հեղափոխության պատճառների վերլուծություն չի կատարել. Մակունց

 «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում այսօր անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի ամբիոնից իշխանությանն ուղղված քննադատությանը, որ հեղափոխությունը եղել է խաղաղ ճանապարհով, քանի որ նպատակը մարդկային զոհերից խուսափելն էր:

Լիլիթ Մակունցը նշել է, որ նախորդ իշխանությունները հեռացել են ոչ թե այն պատճառով, որ մարդկային զոհեր չլինեն, այլ այն պատճառով, որ Հայաստանի քաղաքացիները մերժել են նրանց: Մակունցի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ելույթից եկել է այն եզրակացության, որ Հանրապետական կուսակցությունը, նախորդ իշխանությունը վերլուծություններ չեն կատարել, թե ի՛նչն էր պատճառը, որ 2018 թվականի գարնանը տեղի ունեցավ հեղափոխություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում