ՄՄարիամ Մխիթարյան

Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Սիբիհա

Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Սիբիհա

Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում՝ գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան:

«Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան: Աշխարհաքաղաքական կարևոր եզրահանգումն այն է, որ  Հայաստանում միջամտելու և ապակայունացնելու Մոսկվայի փորձերը ձախողվեցին, ինչպես նախկինում՝ Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում և այլ երկրներում:

Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ: Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի, բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»,- գրել է արտգործնախարարը:

Սիբիհան համոզված է, որ հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործելու և Հայաստանի համար շոշափելի արդյունքների հասնելու համար։ Ըստ ուկրաինացի դիվանագետի՝ ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցությունը նշանակում է ավելի մեծ անվտանգություն, բարգավաճում և ազատություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում