ՔՔրիստինե Ոսկանյան

Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության հանձնառությունը. Սանդուն շնորհավորել է Փաշինյանին

Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության հանձնառությունը. Սանդուն շնորհավորել է Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն.

«Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը տեղի ունեցավ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտության։

Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը և սերտ համագործակցությանը առաջիկա տարիներին»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում