ՄՄարիամ Մխիթարյան

Այս հաղթանակի արդյունքները արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին. Մարգուս Ցահկնա

Այս հաղթանակի արդյունքները արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին. Մարգուս Ցահկնա

Հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Այս արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային կայունությանը և եվրոպացի գործընկերների ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը՝ նույնիսկ սպառնալիքների և ահաբեկումների պայմաններում։

Էստոնիան և Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են երկկողմ կապերը, և մենք ակնկալում ենք այս դրական դինամիկայի զարգացումն առաջիկա տարիներին»,֊գրել է արտգործնախարարմ Իքսի իր էջում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում