Ներկայացուցիչների պալատը Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու մասին բանաձև է ընդունել

Ներկայացուցիչների պալատը Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու մասին բանաձև է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 215-208 հարաբերակցությամբ հաստատել է բանաձևը, որի նպատակն է ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին՝ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները: 

Նախորդ երեք քվեարկության ժամանակ բանաձևը մերժվել էր, սակայն այս անգամ մի շարք հանրապետականներ միացել են դեմոկրատներին: Բանաձևն այժմ պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ քննարկումները շատ լավ են ընթանում, և առաջիկա հանգստյան օրերին, հնարավոր է, համաձայնություն ձեռք բերվի: Ըստ ԱՄՆ նախագահի՝ համաձայնագրով Իրանից կպահանջվի երբեք միջուկային զենք չունենալ, երբեք ինքնուրույն այն չմշակել և այլ ճանապարհով ձեռք չբերել: Թրամփը հավելել է, որ հնարավոր գործարքի շրջանակում Միացյալ Նահանգները կվերցնի Իրանի հարստացված ուրանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում