ՄՄարիամ Մխիթարյան

Մերցը Բեռլինում կընդունի եվրոպացի առաջնորդներին՝ Թրամփի հետ հարաբերությունները քննարկելու համար

Մերցը Բեռլինում կընդունի եվրոպացի առաջնորդներին՝ Թրամփի հետ հարաբերությունները քննարկելու համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտադիր է հունիսին հյուրընկալել եվրոպացի առաջնորդներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելու համար՝ հաղորդել է Bloomberg-ը։

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է այս ամսվա վերջին հյուրընկալել եվրոպացի առաջնորդներին՝ հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները հարթելու ծրագիր մշակելու համար»,- գրել է լրատվական գործակալությունը՝ հղում անելով մի քանի աղբյուրի։

Ըստ պարբերականի՝ E5-ի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Լեհաստանի առաջնորդները կհավաքվեն Բեռլինում՝ նախապատրաստելու միջոցառումների փաթեթ, որը նախատեսված է ցույց տալու եվրոպական դաշնակիցների ջանքերը՝ սեփական պաշտպանության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հարցում։

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Մերցը նախատեսում է հանդիպմանը հրավիրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում