Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում է

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում է

Շարունակվում է վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հովիկ Աբրահամյանը Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցրեր: Հայկական պատվիրակությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Երկու երկրների օրհներգներից հետո Հայաստանի վարչապետը նշեց, որ անկախության 23 տարիների ընթացքում շատ բան է արվել: Երկու տասնամյակից քիչ ավելի ժամանակահատվածում երկրաշարժի ավերակներից ու պատերազմի կրակներից ժամանակակից պետություն է կառուցվել, որը բավականաչափ ամուր է՝ իրեն պաշտպանելու  և բավականաչափ կազմակերպված ՝ առկա խնդիրները լուծելու համար:

Հայաստանի գործադիրի ղեկավարն իր ելույթում խոսեց ներդրողների իրավունքերը պաշտպանելու խնդիրների, գյուղացուն օժանդակելու ծրագրերի մասին: Առանձին թեմա էր նաև հայկական Սփյուռքը:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում