ԱԱնժելիկա Ժամհարյան

Այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում․ Ռուբիո

Այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում․ Ռուբիո

«Անցյալ գիշեր իմ այցելած վայրերից մեկը Հայաստանն էր, որտեղ նախաստորագրեցի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի պայմանագիրը: Սա այն խաղաղության գործարքի առանցքային հենասյունն է, որին Դուք կարողացաք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարոկ Ռուբիոն։

«Բացի այդ, մենք Հայաստանի հետ ստորագրեցինք նաև կրիտիկական օգտակար հանածոների մասին փոխըմբռնման հուշագիր և ռազմավարական ներգրավվածության ևս մեկ հուշագիր: Այսպիսով, սա պարզապես հիշեցում է ևս մեկ պատերազմի մասին, որը Դուք օգնեցիք կարգավորել, պարոն նախագահ: Իսկ այժմ մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք իսկապես լճացած էին շատ երկար ժամանակ: Այնպես որ, այդ ճակատում ևս մենք լավ ենք առաջ գնում»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ-ում Մարկո Ռուբիոն և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև 2 երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում